Սիրուշոն իր մասին պատմել է այն, ինչ շատերը չգիտեին

13:36   5 դեկտեմբերի, 2017

Սիրուշոն իր մասին պատմել է այն, ինչ շատերը չգիտեին: Instagram-ի իր էջում երգչուհին նոր լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ ձախլիկ է.

«Կարծում եմ՝ շատ մարդիկ չգիտեն, որ ես ձախլիկ եմ: Բայց դպրոցում ինձ ստիպում էին գրել աջ ձեռքով, եւ ես սովորեցի համատեղել երկուսը. դա նշանակում է, որ ես կարողանում եմ երկու ձեռքով գրեթե հավասարապես գրել»:

Հիշեցնենք, որ օրերս Սիրուշոն անակնկալ է մատուցել իր հավատարիմ երկրպագուներից մի քանիսին։

«Այսօր բացառիկ օր էր ինձ համար։ Մի ծրագրի շրջանակներում (որի մասին քիչ ուշ կպատմենք) առիթ ունեցա ծանոթանալու մի քանի ակտիվ երկրպագուների հետ, որոնցից մեկին ինչպես հասկանում եմ հասցրել են ճանաչել շատերը. Էդգար Տավուշցին։)) Թե ինչպիսին էին էմոցիաները, կտեսնեք շուտով եթերում»,- գրել է հրապարակած լուսանկարին կից Սիրուշոն:



© NEWS.am STYLE