Քլոե Քարդաշյանը դիմահարդարումը վստահում է իր հայ ընկերուհուն (ֆոտո)

17:42   5 դեկտեմբերի, 2017

Քարդաշյանները, ունենալով հայկական արմատներ, սիրում են շփվել եւ ընկերություն անել հայերի հետ: Հատկապես Քլոեն մտերիմ է ոճաբան Հրուշ Աճեմյանի հետ եւ հաճախ է նրան վստահում իր դիմահարդարումը:

Սակայն Հրուշը գնալով դառնում է ամբողջ աստղային ընտանիքի ոճոբան-դիմահարդարը:

Նա սկսել է դիմահարդարել նաեւ Ջեներներին, մասնավորապես՝ Քենդալին:

Իհարկե, Քիմը դեռեւս հավատարիմ է մնում իր դիմահարդար Մարիոյին, սակայն երբեմն օգտվում է նաեւ Հրուշի ծառայություններից:

Ի դեպ, Հրուշն ու Քլոեն հաճախ են հայերեն բառեր գործածում սոցցանցերում: Վերջերս նրանք զվարճալի երկխոսություն էին ծավալել Instagram-ում:

Հրուշն իր Instagram-ում հրապարակել էր Քլոեի լուսանկարն ու գրել. «Իմ սիրելին, իմ ապուշ պուշը»։

Քլոեն էլ պատասխան մեկնաբանություն էր թողել՝ գրելով. «Իմ ապուշի» :)



© NEWS.am STYLE