Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հումորային պատասխանն իր ամուսնության մասին

16:02   5 դեկտեմբերի, 2017

Գարիկ Մարտիրոսյանի բախտն, ինչ խոսք, բերել է: Ամեն հումորիստ չէ, որ նույնչափ հումորով կին ունի: Բայց Գարիկի կինը՝ Ժաննա Լեւինան, հումորի հարցում երբեմն նույնիսկ գերազանցում է ամուսնուն:

Իր Instagram-ում հայ հումորիստի կինը հերթական զվարճալի գրառումն է արել.

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

«Դուք կրակ եք,-ինձ հետ սիրախաղ անելով՝ ասաց մի տղամարդ,- Ես օջախ եմ,- ասացի ես՝ ցույց տալով ամուսնական մատանիս»:

Իսկ վերջերս Ժաննան զվարճալի գրառում էր արել հայկական խաղողի մասին.

«Զգուշացե՛ք․ հայկական խաղողը կախվածություն է առաջացնում։ Եթե շուկայում ձեզ մոտենում է թխահեր տղամարդ՝ պատկառելի չափերի քթով, անդիմադրելի հմայքով ու թավշյա առոգաբնությամբ,եւ ուզում է ձեզ առաջարկել անվճար ընտիր խաղող, մի տրվեք այդ գայթակղությանը։ Դա բրուտալ խարիզմատ դիլեր է։ Նա ուզում է ձեզ «նստեցնել» այդ սարսափելի համեղ մրգի վրա։ Տիրապետեք ինքներդ Ձեզ ու վազեք դեպի չինական ու թուրքական մրգեր։ Այնտեղ ավելի անվտանգ է։ Բայց եթե Դուք անուղղելի քաղցրակեր եք ու չեք կարողացել դիմանալ արմենմենի ճնշմանը, ուրեմն վերջ՝ Դուք թմրամոլ եք։ Հավատացեք ինձ, ես կարող եմ ձեզ հետ խոսել այդ մասին, քանի որ ինքս եմ անցել դրա միջով։ Ու արդեն 20 տարի է՝ պայքարում եմ դրա դեմ։ Լավ է, որ ինձ այդ հարցում օգնում է իմ ընտանիքը։ Ու մենք տանը սեղանի վրա միշտ ունենք հայկական խաղողի մի չափաբաժին»,- գրել էր  Ժաննա Լեւինան։



© NEWS.am STYLE