Մեգան Մարքլի քթի ձեւը հայտնվել է պլաստիկ վիրաբուժության թրենդում

17:10   5 դեկտեմբերի, 2017

Մինչ Մեծ Բրիտանիան խելագարվում է արքայազն Հարիի 36-ամյա հարսնացուի՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի համար, իսկ Մեգանի հագուստի առցանց վաճառքները անհավանական ռեկորդներ են սահմանում, պլաստիկ վիրաբուժության մեջ նոր թրենդ է զարգանում՝ Մեգան Մարքլի քթի ձեւը:

Ինչպես հաղորդում է People-ը, պլաստիկ վիրաբույժ Դեւիդ Քենջելոնը նշում է, որ գնալով շատանում է այն հաճախորդների թիվը, ովքեր բժիշկներից պահանջում են Մեգան Մարքլի քթի ձեւը ստանալ:

Վիրաբույժը հավելել է, որ թրենդում է նաեւ Քեյթ Միդլթոնի եւ Քեյթ Բեքինսեյլի քթի ձեւը:



© NEWS.am STYLE