Շառլ Ազնավուրը բուլղարական թոք շոուի ժամանակ խոսել է հայկական արմատների մասին

16:30   5 դեկտեմբերի, 2017

Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է բուլղարական Btv հեռուստաընկերության թոք-շոուին: Աշխարհահռչակ շանսոնյեն խոսել է իր կարիերայի, երգերի, լեզվի եւ, իհարկե, հայ լինելու մասին:

«Ես սիրահարված եմ մեր լեզվին, իմ լեզուն ֆրանսերենն է, լեզուն, որով ես երգում եմ: Եվ ես չեմ խոսում երաժշտության մասին, ես խոսում եմ տեքստի մասին: Երգերի լավագույն տեքստերը ֆրանսերենով են»,- ասել է Ազնավուրը՝ միեւնույն ժամանակ հպարտանալով, որ հայ է.

«Իմ լեզուն նաեւ հայերենն է: Ես հայ եմ եւ ֆրանսիացի: Հաջողակ եմ, որ երկու ազգի ներկայացուցիչ եմ: Իմ ծնողները ներգաղթյալներ են»:



© NEWS.am STYLE