Մոդել Սլիք Վուդսը՝ Love Magazine-ի էրոտիկ օրացույցում

18:45   5 դեկտեմբերի, 2017

Love Magazine-ը շարունակում է մեզ ուրախացնել իր ավանդական սուրբծննդյան օրացույցում հայտնիների տեսահոլովակներով։ Յուրաքանչյուր օր ներկայացվում է ներքնազգեստով աղջիկների մասնակցությամբ տեսահոլովակ։ Էշլի Գրեմից, Էմիլի Ռատաժովսկիից, Քենդալ Ջեներից հետո հերթը հասել է Սլիք Վուդսին։

Այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանը՝ իր ողջ բազմազանությամբ, իսկ կարգախոսն է «Մնա ուժեղ» (Stay Strong)։

«Հիմա յուրաքանչյուրը կարող է տեսնել, թե ինչ տեսք ունի բալետը ներսից, այն քաղցր չէ, այն վայրի է»,– մեկնաբանել է Սլիքը տեսահոլովակը։



© NEWS.am STYLE