Ամենաշռայլ զբոսաշրջիկներն ապրում են Սաուդյան Արաբիայում

22:12   25 ապրիլի, 2013

Global Travel Intensions հետազոտությունը, որ կատարել է Visa ընկերությունը, ցույց է տվել, որ ամենաշռայլ զբոսաշրջիկներն ապրում են Սաուդյան Արաբիայում:

Ըստ РИА Новости-ի, այս երկրի բնակիչները ճամփորդությունների համար ծախսում են 2.8 անգամ ավելի, քան այլ երկրների բնակիչներ: Հարցմանը մասնակցել է ավելի քան 12 հազար մարդ աշխարհի 25 երկրից: Մասնագետները պարզել են, որ տուրիստական շրջագայության միջին բյուջեն կազմում է 2.4 հազար դոլար: Սաուդյան Արաբիայում այս ցուցանիշը հավասար է շուրջ 6.7 հազար դոլարի: Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնում են ավստրալացիները, որոնք ճանապարհության համար ծախսում են միջինը 4.1 դոլար: Առաջատարների եռյակը փակում են չինացիները՝ 3.8 հազար դոլարով:



© NEWS.am STYLE