14:04 6 դեկտեմբերի, 2017Իրինա Շեյքը երկու օր առաջ ներկա էր Լոնդոնում կայացած The Fashion Awards ամենամյա մրցանակաբաշխության արարողությանը։ Լոնդոնի Ալբերթ հոլի կարմիր գորգուղով Իրինան անցել է Versace ապրանքանիշի զգեստով։ Եվ, ահա, մեկ օր անց Իրինան ներկա է գտնվել Լոնդոնում Versace բուտիկի բացմանը։


Նրան ընդունել է Դոնաթելա Վերսաչեն, որի հետ Իրին արդեն մի քանի տարի մտերիմ հարաբերություններ ունի։


Բնականաբար, Շեյքը ներկայացել է հենց այդ ապրանքանիշի զգեստով. փոփ արթ ոճի զգեստ՝ Մերիլին Մոնրոյի, Էնդի Ուորհոլի պրինտով։

Ի դեպ, Իրինային վերջերս չի ուղեկցում նրա բոյֆրենդը՝ բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերը։

Դոնաթելա Վերսաչե

Իրին, Դոնաթելան ու Նատաշա Փոլին
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ REX, Shutterstock