14:36 6 դեկտեմբերի, 2017Ռուսաստանի Պերմ քաղաքում բնակվող վեցամյա Անաստասիա Կնյազեւան բրիտանական Daily Mail-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը։

Պարբերականը նման եզրակացության է հանգել՝ ուսումնասիրելով Instagram-ի վիճակագրությունը, որտեղ աղջիկը 500 հազար բաժանորդ ունի։ Անաստասիան, ի դեպ, մոդել է ու աշխատում է Chobi Kids մանկական ապրանքանիշի հետ։

2016-ի հոկտեմբերից սկսած՝ աղջիկը դարձել է Mischka Aok լյուքս ապրանքանիշի Little Miss Aoki հավաքածուի դեմքը։ Բացի դրանից, նրան հրավիրել են մասնակցելու Amoreco եւ Kisabiano ապրանքանիշների գովազդարշավներին։
Սոցցանցում Նաստյայի հաշիվը վարում է նրա մայրը՝ նախկին մոդել Աննա Կնյազեւան։ Լրագրողների խոսքով՝ աղջիկը երկրպագուներին գրավել է իր տիկնիկային արտաքինով ու մեծ երկնագույն աչքերով։
Հիմա նա արդեն արժանացել է այն տիտղոսին, որը ժամանակին պատկանում էր ֆրանսիացի մոդել ու դերասանուհի Թիլան Բլոնդոյին։
