Քիմ Քարդաշյանը դարձել է բյութի շոուի պրոդյուսեր, որը կվարի տրանսգենդեր դերասանուհի

15:04   6 դեկտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը բիզնեսից գլուխ են հանում։ 37-ամյա հայուհին դարձել է Glam Masters շոուի պրոդյուսերը, որի մասին էլ հայտնել է Instagram-ում։


Շոուն գեղեցկության կոսմետիկ մրցույթ է, որտեղ մասնակիցներին գնահատելու են Քիմի դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը, YouTube-ի մեյքափ բլոգեր Քենդի Ջոնսոնը եւ Milk Makeup-ի հիմնադիր Ռոբերթս Ռասսին։

Շոուն եթեր դուրս կգա փետրվարի 28-ին։ Համացանցում արդեն հայտնվել է շոուի թրեյլերը, իսկ Քիմը Snapchat-ում գրել է. «Ես շատ ոգեւորված եմ նրանով, ինչ ձեզ պիտի հայտնեմ. ես դարձել եմ նոր շոուի պրոդյուսեր, որը եթեր դուրս կգա փետրվարին։ Մրցույթը կվարի Լավերնա Կոքսը (հայտնի տրանսգենդեր դերասանուհի, եթե դուք «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սերիալի երկրպագուն եք, ապա այդ աղջկան անմիջապես կճանաչեք)»։



© NEWS.am STYLE