19:30 6 դեկտեմբերի, 2017Իրինա Շեյքն այսօր մեզ հաճելիորեն զարմացնում է իր մասին նորությունների առատությամբ։ Մոդելը երկու օր առաջ մասնակցել էր The Fashion Awards մրցանակաբաշխությանը Լոնդոնում, հետո ներկա գտնվել Versace բուտիկի բացմանը Լոնդոնում, որտեղ 31-ամյա մոդելը ներկայացել էր ապրանքանիշի անսամբլով, որի վրա Մերիլին Մոնրոյի պրինտն էր՝ Էնդրի Ուորհիլի հանրահայտ նկարից։

Իսկ հիմա Իրին շարունակում է մեզ ուրախացնել իր ձեռքբերումներով. նա հայտնվել է Vogue Italia-ի դեկտեմբերյան համարում, որտեղ սպագետիի թեման չէր կարող շրջանցվել։

Իր Instagram-ում Իրինան նշել է, որ սարսափելի ուրախ է հանրահայտ պարբերականի հետ համագործակցելու հնարավորության համար.
«Ես ուրախ եմ ձեզ ցույց տալ պարբերականի շապիկը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատում են ինձ։ Ու հատկապես Մերթա Ատլասին ու Մարկուս Պիգգոտին, որոնք միշտ աշխարհին ներկայացնում են այն լավագույնը, ինչ կա իմ մեջ»,- գրել է Իրին։