Թուփաքի առնանդամի լուսանկարն աճուրդի է դրվել

17:01   6 դեկտեմբերի, 2017

Թուփաքի առնանդամը պատկերող լուսանկարը աճուրդի է դրվել։ TMZ-ը գրում է, որ լուսանկարն արվել է 1990-ի սկզբին՝ Քալիֆորնիայի Մարին շրջանում կազմակերպված երեկույթներից մեկի ժամանակ։

Ռեփերը մեծ երեկույթ էր կազմակերպել, որի ժամանակ էլ հենց լուսանկարվել էր նման տեսքով։

Երեկույթի ժամանակ ռեփերի այն ժամանակվա ընկերուհին նրան ասել էր, որ եթե տաբատ չհագնի, ինքը կլուսանկարի նրան այդ տեսքով։ Ռեփերը չէր հագել տաբատ, իսկ աղջիկն էլ լուսանկարել էր երգչի առնանդամը։

Ի դեպ, լուսանկարը հենց այդ նույն աղջիկն է աճուրդի դրել ու դրա դիմաց պահանջում է 7500 դոլար։ Այս լուսանկարը բաժին կհասնի նրան, ով ամենաշատ գումարը կառաջարկի։



© NEWS.am STYLE