Սուպերմոդել Սառա Սամպայոն՝ Love Magazine-ի էրոտիկ օրացույցում

20:01   6 դեկտեմբերի, 2017

Եվ այսպես, հետզհետե կրքերը թեժանում են։ Love Magazine-ը մինչեւ ամսվա վերջ ամեն օր մեզ հաճույք է պատճառելու իր սուրբծննդյան օրացույցով, որտեղ նկարահանվել են նորաձեւության ու շոուբիզնեսի աշխարհի հանրահայտ մոդելները։ Այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանը՝ դրա ամբողջ բազմազանությամբ, իսկ կարգախոսն է դարձել Stay Strong (Մնա ուժեղ) արտահայտությունը։

էշլի Գրեմից, Էմիլի Ռատաժկովսկուց, Քենդալ Ջեներից, Սլիք Վուդսից հետո եկել է բրազիլուհի մոդել Սառա Սամպայոյի հերթը, որը, մեր կարծիքով, շուտով կհասնի իր հայրենակիցների՝ Ադրիանա Լիմայի ու Ալեսանդրա Ամբրոսիոյի փառքին։

«Ինձ դուր է գալիս, որ այս տարվա թեման սպորտն է։ Ես 8 տարի զբաղվել եմ կարատեով, այնպես որ՝ շատ զվարճալի է, որ ես կարող եմ հիմա իմ հմտությունները գործածել աշխատանքիս մեջ։ Ու ինձ դուր է գալիս նկարահանվել նման տեսահոլովակներում, քանի որ այստեղ ես նաեւ որպես դերասանուհի եմ ներկայանում»,- ասում է մոդելը։



© NEWS.am STYLE