Հիասքանչ Ջիջի Հադիդը՝ Vogue Germany-ի համար

11:05   7 դեկտեմբերի, 2017

Versace նորաձեւության տունն այս տարի հարգում է իր հիմնադիր Ջանի Վերսաչեի հիշատակը, որը սպանվել է քսան տարի առաջ։

Ապրանքանիշի այս տարվա հավաքածուների հագուստներով բազմաթիվ մոդելներ են նկարահանվում տարբեր պարբերականների համար։

Ջիջի Հադիդը նույնպես պատրաստակամությամբ մասնակցել է այդ նախաձեռնությանը, առավել եւս որ ֆոտոշարքը, որտեղ աղջիկը ներկայանում է Versace հագուստով, Vogue Germany պարբերականի համար է:

Լուսանկարների հեղինակը Փաթրիք Դեմարշելյեն է։

Ի դեպ, 22-ամյա մոդելը բազմիցս արժանացել է Դոնաթելա Վերսաչեի գովեստին, որն այս տարի Ջիջի Հադիդին իր սիրելի մոդելն է անվանել;

Հիշեցնենք, որ նոյեմբերի կեսերին Հադիդն արժանացել է «Տարվա կին» կոչմանը՝ ըստ Glamour ամսագրի։

Աղբյուր՝Daily Mail

 



© NEWS.am STYLE