Առանց Մեգան Մարքլի․ արքայազն Հարիին տեսել են միջոցառման ժամանակ, որին ներկա էր նրա նախկին ընկերուհին  

12:36   7 դեկտեմբերի, 2017

Արքայազն Հարին երեկ ուշ երեկոյան ներկա է գտնվել բարեգործական միջոցառման, բայց առանց իր հարսնացուի՝ Մեգան Մարքլի։ 33-ամյա արքայազնը, ինչպես հայտնում է OK.UK-ը, մասնակցել է Հենրի Վան Սթրաուբենզիի հիշատակի հիմնադրամի բարեգործական համերգին (հիմնադրամն այդպես է կոչվել ավիավթարի հետեւանքով զոհված՝ արքայազնի ընկերոջ պատվին. այն ոչ կառավարական կազմակերպություն է, որին 2009-ից սկսած հովանավորում են Չառլզ արքայազնի որդիները։ Հիմնադրամը ֆինանսավորում է կրթական ծրագրեր՝ Ուգանդայում)։

Ի դեպ, միջոցառմանը ներկա էր նաեւ արքայազնի նախկին ընկերուհին`Քրեսիդա Բոնասը, որի հետ Հարին երկու տարի հանդիպել է՝ մինչեւ 2014 թ․։

Մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ զույգը միջոցառման ընթացքում չէր շփվում, Քրեսիդան երգում էր եկեղեցական երգչախմբում, իսկ Հարին ունկնդրում էր երգեցողությունը եկեղեցում, որտեղ էլ հենց կազմակերպված էր միջոցառումը։

 

 

 



© NEWS.am STYLE