Սիրուշոն Մել Բիին հայերեն բառագիրք է ուղարկել (ֆոտո)

10:45   7 դեկտեմբերի, 2017

Spice Girls-ի նախկին անդամ Մելանի Բին, որը հանդիպում է Լոս Անջելեսում հայտնի հայ ոճաբան Գարի Մադաթյանի հետ, հայերեն սովորելու ցանկություն ունի: Այս մասին տեղեկանում ենք Սիրուշոյի Instagram-ի էջից, որտեղ նա Մել Բիի հետ լուսանկար է հրապարակել:

«Մել Բի, դու շատ մեծ էներգիա եւ լուսավոր հոգի ունես»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Սիրուշոն՝ հրապարակելով նաեւ հայերեն բառագրքի լուսանկար.

«Այն ճանապարհին է, Մել Բի»,- տեղեկացրել է երգչուհին, որից պարզ է դառնում, որ Մել Բին ցանկություն ունի հայերեն սովորելու:



© NEWS.am STYLE