Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը տեղափոխվել են իրենց նոր՝ 20 մլն դոլար արժողությամբ առանձնատուն

12:03   7 դեկտեմբերի, 2017

2014-ին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Հիդեն Հիլսում 20 մլն դոլարով ձեռք են բերել առանձնատուն։ Եվ Քանյեն (այնուամենայնիվ, հայերի հետ շփումն իր պտուղները տվել է) որոշել է վերանորոգում սկսել, եւ, ահա, 2017-ի վերջին, ավելի ստույգ՝ երեկ, Քիմ Քարդաշյանը վերջապես Քրիս Ջեների տնից իր սեփական տուն է տեղափոխվել։

Մոտ կանգնած աղբյուրները բազմիցս հայտնել են, որ Քանյեն մշտապես փոխում էր կապալառուներին, որոնք աշխատում էին առանձնատանը, քանի որ նրանք չէին կարողանում անել այն, ինչ ռեփերն էր ուզում։

Us Weekly -ն հայտնում է, որ ավարտվել են հիմնական աշխատանքները, բայց տան ներսում դեռ բազմաթիվ անավարտ մանր գործեր կան, եւ աշխատանքները դեռ շարունակվում են։

«Քիմը չէր ուզում այլեւս սպասել եւ Նոր տարուց հետո տեղափոխվել»,- ասել են աղբյուրները։



© NEWS.am STYLE