Գարիկ Մարտիրոսյանի կինը Պուտինին «մինիֆիլմ» է նվիրել

11:34   7 դեկտեմբերի, 2017

Երեկ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հաստատել է 2018-ին ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը, իսկ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Instagram-ում գերակտիվ Ժաննա Լեւինան, դրան է նվիրել իր հերթական գրառումը՝ հրապարակելով «մինիֆիլմ» «Պուտինի» հետ (Comedy Club-ի ռեզիդենտ Դիմա Գրաչեւի)։

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

«Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը պաշտոնապես հաստատել է ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը։ Այդ իրադարձությանն է նվիրված 2 սերիայից բաղկացած կարճամետրաժ ֆիլմը, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Առաջին մասը նվիրված է նախընտրական քարոզչությանը, երկորրդ մասը՝ հետընտրական շրջանին։ Մինչեւ մարտի 18-ը խորհուրդ չի տրվում դիտել» - մակագրել է տեսագրությունը Ժաննան։



© NEWS.am STYLE