Exclusive. «Մեր միջեւ 21 տարվա տարբերություն է». Տիգրան Մնացականյանը՝ կրկին ամուսնանալու մասին

12:25   7 դեկտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է նամակներ ստանալ իր ընթերցողներից՝ փորձելով բացահայտել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների  մասին քննարկումներն ու ասեկոսեները: Այսպես, օրինակ, օգտատերերի ուշադրությունից չէին վրիպել սերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասան Տիգրան Մնացականյանի եւ երիտասրդ դերասանուհի Մարիամ Հովհաննիսյանի համատեղ լուսանկարները, որոնցում զույգը երջանիկ տեսք ունի: Խոսակցություններ տարածվեցին, որ դերասանը կրկին ամուսնացել է, եւ որ նրա ընտրյալը Մարիամն է: Ասեկոսեները պարզելու նպատակով NEWS.am STYLE-ը զրուցեց Տիգրանի հետ.

«Այո, իմ ընտրյալը Մարիամ Հովհաննիսյանն է: Մենք արդեն մեկ ամիս է` ապրում ենք միասին, եւ շուտով կկայանա հարսանեկան արարողությունը»,-մեզ հետ զրույցում նշեց Տիգրանը՝ հավելելով.

«Մեր միջեւ 21 տարվա տարբերություն է: Մարիամը մասնագիտությամբ դերասանուհի է, զբաղվում է վոկալով, սիրում է ֆոտոշարքերի եւ նկարահանումների մասնակցել, փոքր ինչ կյանքս է ուտում: ) Հարսանիքը պլանավորում ենք փետրվարի 14-ին` Մարիամիս ծննդյան օրը, տեսնենք՝ ինչպես ստացվի, այնպես էլ կանենք»,-եզրափակեց դերասանը:

Հիշեցնենք, որ Տիգրանը նախկինում ամուսնացած էր Լիանա Առաքելյանի հետ: Զույգը, որը երկու երեխա ունի,  այս տարի է ամուսնալուծվել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Տիգրան Մնացականյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE