Անջելինա Ջոլին, Ջենիֆեր Լոուրենսն ու այլք` The Hollywood Reporter-ի ավանդական նախաճաշին

13:37   7 դեկտեմբերի, 2017

Երեկ Լոս Անեջելեսում կայացել է The Hollywood Reporter ամսագրի ավանդական՝ Power 100 Breakfast նախաճաշը: Միջոցառմանը ներկա էին Անջելինա Ջոլին, Ջենիֆեր Լոուրենսը, Էմմի Ռոսսումը, Գալ Գադոթը, Ջասթին Թիմբերլեյքն ու այլ աստղեր, որոնք ելույթ են ունեցել եւ անդրադարձել սեռական բռնության խնդրին։

«Ես ուզում եմ նշել բոլոր այն կանանց, ովքեր պաշտպանել են իրենց ու չեն վախեցել պատմել այն մասին, ինչի միջով իրենք անցել են»,- հայտնել է «Քաղցած խաղեր» ֆիլմի 27-ամյա աստղը՝ անդրադառնալով պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի հետ կապակցված սեքս-սկանդալին։

 Ջենիֆեր Լոուրենսը՝ Philosophy di Lorenzo Serafini զգեստով։

Կանանց իրավունքների խնդրին չէր կարող չանդրադառնալ նաեւ Անջելինա Ջոլին.

«Մենք ունենք խոսքի ու մտքի ազատություն։ Մենք կարող ենք մեր գաղափարները առաջ քաշել տղամարդկանց հետ միասին։ Շատ բարդ է խոսել որեւէ առաջխաղացման մասին, երբ աշխարհում առայսօր կան շատ կանայք, որոնք խոսքի իրավունք չունեն ու կարող են լրջորեն պատժվել իրենց ասածի համար։ Բայց մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար»,- ավարտել է իր ելույթը Ջոլին՝ դահլիճի ծափահարությունների ներքո։

Էմմի Ռոսում

Օլիվիա Ման

Լիլի Քոլինզ

Ջասթին Թիմբերլեյք

Լեա Միշել

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Getty


© NEWS.am STYLE