Քիմ Քարդաշյանին մեղադրել են վրացի դիզայներ Դեմնա Գվասալիայի գաղափարները կրկնօրինակելու մեջ

14:06   7 դեկտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում: Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել Քիմի՝ The Kids Supply  մանկական հագուստի հավաքածուն։

Diet Prada-ի Instagram էջը Քիմ Քարդաշյանին ուղղակիորեն մեղադրել է Rei Kawakubo եւ Demna Gvasalia (Դեմնա Գվասալիա) ապրանքանիշերի հավաքածուների գաղափարներն իր մանկական հավաքածուում օգտագործելու մեջ։

 

«Քիմ Քարդաշյա՛ն, մենք կարծում էինք, թե դու ավելի լավ հագուստ ես ստեղծում, քան Բեյոնսեն, բայց դու քո գաղափարները պատճենել ես», - գրված է Instagram-ում։

 

Քիմի ներկայացուցիչները չեն հերքում պատճենման փաստը, բայց, պաշտպանելով հայուհու արտադրանքը, հայտնում են, որ այն ստեղծվել է՝ որպես հարգանքի տուրք հայտնի ապրանքանիշերին ու դիզայներներին։

 Page Six-ի փոխանցմամբ՝ Քիմը մտադիր չէ դրա հաշվին գումար վաստակել։  

 

«Ամբողջ գումարը, որը մենք կվաստակենք հենց տվյալ հավաքածուի վաճառքից, մենք հատկացնելու ենք բարեգործական նպատակների համար։ Գաղափարն այն էր, որ մենք բոլոր երեխաներին հնարավորություն տանք ձեռք բերել ու հագնել նման հագուստ։ Մենք ստեղծել ենք հագուստ ա լյա Դեմնա՝ որպես հարգանքի տուրք նրան ու նրա տաղանդին։ Սկզբում մենք ընդամենը մեկ կրկնօրինակ էինք ստեղծել, ու Նորթը հագել էր այն, հետո դրա շուրջ մեծ իրարանցում էր սկսվել, բոլորն ուզում էին նման հագուստ գնել, ու մենք սկսեցինք այն արտադրել մեծ քանակությամբ, մենք նույնիսկ այդ հագուստը Demna dress ենք անվանել՝ նրա պատվին։ Այն ամենը, ինչ մենք կվաստակենք այդ անսամբլների վաճառքից, հատկացվելու է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հիմնադրամին»,- հայտնել են Քիմի ներկայացուցիչները։



© NEWS.am STYLE