Հայ գործարարը Մոսկվայում սրճարան է բացել՝ բիկինիով մատուցողուհիներով

14:34   7 դեկտեմբերի, 2017

Ախր, շատ տաղանդավոր ու հնարամիտ ազգ ենք մենք ;) Մոսկվայի կենտրոնում՝ Բասմանի թաղամասում, բացվել է արտասովոր սրճարան՝ «Կոֆե Բիկինի» անվանումով։ Այնտեղ բոլոր մատուցողներն ու մատուցողուհիները բիկինիով են աշխատում։ Երիտասարդ մատուցողուհիները շրջում են լողազգեստով, թույլ տալիս լուսանկարել իրենց։ Ու 30 տեսակի սուրճ են եփում։

«Պարզապես այս հաստատության տերը Հայաստանից է, - «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի լրագրողներին բացատրել են մատուցողուհիները,- ու նա ցանկացել է Մոսկվային նվիրել մի քիչ ամառային ջերմություն»։

Ուշագրավ է, որ այդ սրճարանում ոգելից խմիչք չեն մատուցում, ոչ էլ՝ ուտեստներ։ Այնտեղ կարելի է միայն տաքացնել խանութից գնված բուտերբրոդներ, քանի որ սանիտարական ծառայությունը չի թույլատրել, որ «մերկ թեւատակերով ու հետույքով» մատուցողուհիներն ուտելիք մատուցեն։

 

Աղբյուրը՝  КП.ru



© NEWS.am STYLE