Արքայազն Հարին Մեգան Մարքլին թագավորական էթիկետ է սովորեցնում

15:05   7 դեկտեմբերի, 2017

Մի քանի օր առաջ համացանցում սկսեցին բուռն քննարկել Մեգան Մարքլի ռեզյումեն, որը նա կազմել էր այն տարիներին, երբ դեռ հայտնի չէր, ու աշխատանք էր փնտրում։ Ամենաուշագրավն այն է, որ Մեգանը հմուտ դիջեյ, մերսող ու մերկապարուհի է եղել, եթե հավատանք նրա ռեզյումեին։

Հիմա էլ հայտնի է դարձել, թե ով է բրիտանացի արքայազնի 36-ամյա հարսնացուին թագավորական էթիկետ սովորեցնում։ Ըստ TMZ-ի՝ Մեգանի ուսուցիչը հենց ինքը՝ արքայազն Հարին է։

Կայքը մեջբերել է թագավորական փորձագետի խոսքը, որը հաստատել է, որ Հարին սովորեցնում է Մեգանին, թե ինչպես է պետք դիմել թագուհուն, վարվելակարգը թագավորական սեղանի շուրջ ( ընդ որում՝ խոսքը ոչ թե պատառաքաղն ու դանակը բռնելու ձեւի մասին է, այլ սեղանի շուրջ խոսակցությունների ոճի), նաեւ թագավորական նորաձեւության կանոնները։

Հարին ինքն է պատրաստակամություն հայտնել սովորեցնել Մեգանին ու առաջինն է նրան զգուշացրել, որ սելֆի անելու սովորությունից պետք է հրաժարվել, նաեւ հայտնի է, որ Հարին է պնդել, որպեսզի Մեգանն այլեւս սեւ գույնի հանդերձանքով չներկայանա հանրությանը։



© NEWS.am STYLE