«Թող որեւէ երկիր երբեք նման ողբերգություն չապրի». Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ 1988-ի երկրաշարժի մասին

15:33   7 դեկտեմբերի, 2017

ՌԴ-ում հայտնի շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, որն Instagram-ում հայտնի է իր հումորային գրառումներով, երբեք անտարբեր չի մնում Հայաստանի հետ կապված իրադարձությունների նկատմամբ:

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրանում է Գյումրիի եւ Սպիտակի ավերչ երկրաշարժի 29-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Ժաննան գրառում է արել սոցցանցում.

«Ուղիղ 29 տարի է անցել Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից: Բոլոր զոհվածների հիշատակն անմար: Թող որեւէ երկիր երբեք նման ողբերգություն չապրի»,- գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը:



© NEWS.am STYLE