Դեմի Լովատոն Time ամսագրին մեղադրել է երեսպաշտության մեջ՝ «Տարվա մարդ» ընտրելու հարցում

17:10   7 դեկտեմբերի, 2017

Time ամսագիրն իր «Տարվա մարդ» ցուցակում ներառել է այն կանանց, որոնք սեռական բռնության են ենթարկվել ու ընդվզել դրա դեմ, բայց դա հակասական արձագանք է առաջացրել համացանցում։  

Շատերը հավանություն են տվել պարբերականի ընտրությանը, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք դժգոհ են մնացել այդ ընտրությունից։ Խոսքը Դեմի Լովատոյի մասին է, որն իր Twitter-ում նշել է, որ ամսագիրը երեսպաշտություն է դրսեւորել նման ընտրություն կատարելով։

«Time-ը սեռական բռնության ենթարկված ու դրա դեմ ընդվզած կանանց է նշել, բայց միաժամանակ «Տարվա մարդ»  է ճանաչել նաեւ Թրամփին, մարդու, որին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։ Ես շատ հիասթափված եմ, դա երեսպաշտություն է ու հարգանքի բացակայություն՝ կանանց հանդեպ, որոնց «Տարվա մարդիկ» են անվանել»,- գրել է 25-ամյա երգչուհին։  



© NEWS.am STYLE