Հայտնի է դարձել «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանի թողարկման ժամկետը

16:04   7 դեկտեմբերի, 2017

Հայտնի է դարձել «Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանի թողարկման ժամկետը: Այդ մասին հայտնել է սերիալի աստղ Սոֆի Թերները, որը մարմնավորում է Սանսա Սթարքին։ 21-ամյա դերասանուհին հայտնել է, որ նոր եթերաշրջանի թողարկումը ծրագրված է 2019-ին, այնպես որ՝ 2018-ը կարելի է անվանել կուլտային սերիալի վերջին եթերաշրջանի սպասման տարի։

««Գահերի խաղը» թողարկվելու է 2019-ին։ Միաժամանակ օրհնանք ու անեծք է, որ այդ սերիալն իմ առաջին աշխատանքն է, ու որ ես աշխատում եմ նման ապշեցուցիչ սցենարների, անհավանական դերասանների ու լավագույն թիմի հետ»- ասել է դերասանուհին։ Նա նաեւ պատմել է յոթերորդ եթերաշրջանի տեսարաններից մեկի մասին, որտեղ «Ճկույթին»՝ Փիթեր Բեյլիշին (Էյդան Գիլլեն), Սանսան ու Արիան այն աշխարհ են ուղարկում։

«Նրան հրաժեշտ տալը շատ դժվար էր․․․ քանի որ նա իմ ուսուցիչն էր։ Ես շատ բան եմ սովորել՝ նայելով, թե ինչպես է նա խաղում»,- ասել է Թերները։



© NEWS.am STYLE