Պապարացիները Լոս Անջելեսում «բռնացրել են» հղի Քլոե Քարդաշյանին

18:03   7 դեկտեմբերի, 2017

Հայտնի է, որ շուտով՝ հունվարին, Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ անգամ են ծնող դառնալու, փոխնակ մայրը լույս աշխարհ է բերելու աստղերի աղջկան։ Քայլի Ջեները նույնպես հղի է ու հունվարին աղջիկ է ունենալու Թրեւիս Սքոթից։ Եւ Քիմը, եւ Քայլին հաստատել են իրենց վերաբերող լուրերը, իսկ, ահա, Քլոեն դեռ պաշտոնական հայտարարություն չի արել, որպեսզի հաստատի կամ էլ հերքի իր հղիությունը։ Լռում է նաեւ հայուհու բոյֆրենդը՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը։

Իսկ, ահա, պապարացիները Քլոեին «բռնացրել են» Լոս Անջելեսում։ 33-ամյա հայուհին ինչ-որ լուրջ գործերով էր զբաղված։

Ի դեպ, հիշեցնենք, որ նրա քույրը՝ Քիմը, Քանյեի հետ տեղափոխվել է Հիդեն Հիլսում գտնվող իր առանձնատուն։ Այդ տունը նրանք 2014-ին էին գնել ու մինչեւ հիմա վերանորոգում էին։

Աղբյուրը՝  Daily Mai

Լուսանկարները՝  Backgrid



© NEWS.am STYLE