Հիասքանչ Ռիտա Օրան՝ Love Magazine-ի էրոտիկ օրացույցում

20:03   7 դեկտեմբերի, 2017

Օրեցօր ավելի է հետաքրքրանում։ Love Magazine-ի օրացույցի յոթերորդ օրը մեզ նոկաուտ է անում  հիասքանչ երգչուհի Ռիտա Օրան։

Ամսագիրը մեզ ամեն շաբաթ ուրախացնում է սուրբծննդյան օրացույցով, որում նկարահանվել են նորաձևության ու շոուբիզնեսի աշխարհի հանրահայտ դեմքերը։ Այս տարվա օրացույցը նվիրված է կանացիությանը՝ դրա ամբողջ բազմազանությամբ, իսկ կարգախոսն է Stay Strong («Մնա ուժեղ»)։

էշլի Գրեմից, Էմիլի Ռատաժկովսկուց, Քենդալ Ջեներից, Սլիք Վուդսից, Սառա Սամպայոյից հետո եկել է Ռիտայի հերթը։

«Ես ուզում եմ մասնակցել դրան ամեն տարի։ Այնքան զվարճալի է»,- մեկնաբանել է Ռիտան լուսանկարիչ Ռանքինի հեղինակած հոլովակը։



© NEWS.am STYLE