Զույգը ժամում 110 կմ արագությամբ մեքենայում սեքսով է զբաղվել

21:50   7 դեկտեմբերի, 2017
Ժոժույ քաղաքի ավտոճանապարհը սեքսուալ էքստրիմի պատմության մեջ է մտել: Զույգը ժամում 110 կմ արագությամբ մեքենայում սեքսով է զբաղվել արգենտինական քաղաքի այդ ճանապարհի վրա:
Զույգին նկարել է ավտոմեքենայի վարորդը, որն առաջ էր անցել խելահեղ սիրեկաններից:

Մեկնաբանության համաձայն՝ տղամարդը եւ կինը հաճույքներին են տրվել ճանապարհի ամենավթարային հատվածներից մեկում:

Բրիտանական Daily Mail պարբերականը գրում է, որ չի դատապարտում սիրո նման դրսեւորոումը, սակայն նշում է մարդկանց խելահեղ եւ անպատասխանատու վարքը, որը կարող էր դժբախտ պատահարի հանգեցնել:


© NEWS.am STYLE