Diddy-ն, Բեյոնսեն եւ Դրեյքը՝ ամենաբարձր վարձատրվող աստղերն ըստ Forbes-ի՝

22:31   7 դեկտեմբերի, 2017

Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է իր ավանդական տարեկան ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշը:

Առաջին հորիզոնականը ոչ առաջին անգամ զբաղեցրել է Շոն Կոմբսը՝ նույն ինքը Դիդին: Նրա եկամուտն այս տարի 130 մլն դոլար է կազմել:

Երկրոդ տեղում երգչուհի Բեյոնսեն է՝ 105 մլրդ դոլար: Եռյակը եզրափակում է Դրյեկը՝ 94 մլն:

Հաջորդը Սելենա Գոմեսի նախկին բոյֆրենդ The Weeknd-ն է: Նա վաստակել է 92 մլն դոլար:

Նրան հաջորդում է բրիտանական փոփ խումբ Coldplay-ը (88 մլն), ապա Guns N' Roses (84 մլն), երգիչ Ջասթին Բիբերը (83,5 մլն), երաժիշտ Բրյուս Սփրինգստինը (75 մլն) եւ երգչուհի Ադելը (69 մլն):

Վարկանիշը եզրափակում է Metallica խումբը, որը տարվա ընթացքում 66,5 մլն դոլար է վաստակել:



© NEWS.am STYLE