Դիմա Բիլանի եւ Սերգեյ Լազարեւի տեսահոլովակը YouTube-ում հիթ է դարձել

11:33   8 դեկտեմբերի, 2017

Դիմա Բիլանը եւ Սերգեյ Լազարեւը համատեղ՝ «Ներիր ինձ» երգի տեսահոլովակն են ներկայացրել: Հայտնի է, որ երկրպագուների կողմից երկար սպասված տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Պորտուգալիայում: Տեսահոլովակի ռեժիսորը Լեոնիդ Կոլոսովսկին է:

Երգիչները նշել են, որ «Ներիր ինձ» տեսահոլովակը արտացոլում է կատարողներից յուրաքանչյուրի ուղին, որում վերելքներ եւ անկումներ են եղել: Շատ երկրպագուներ հոլովակը 2017-ի լավագույն տեսահոլովակ են անվանել:

Լազարեւը նշել է, որ ստեղծագործական ամբողջ ճանապարհի ընթացքում իրեն եւ Բիլանին շատ բան է կապել. նրանք երկոսն էլ նույն թվին են սկսել կարիերան, նրանց անընդհատ համեմատել են եւ փորձել «կռվեցնել», սակայն, ինչպես նա հայտարարել է, «ժամանակն ամեն ինչ իր տեղն է դրել»:



© NEWS.am STYLE