Համացանցում են հայտնվել Իրինա Շեյքի մերկ լուսանկարները

10:05   8 դեկտեմբերի, 2017

Համացանցում են հայտնվել Իրինա Շեյքի մերկ լուսանկարները։ Դրանք առաջինը հրապարակել է հանրահայտ լուսանկարիչ Մերթ Ատլասը, իսկ ավելի ուշ նման մի լուսանկար էլ Իրինան է հրապարակել իր էջում։

Բանն այն է, որ լուսանկարիչներ Մերթ Ատլասն ու Մարկուս Պիգոտը հրապարակել են հերթական ֆոտոշարքը, որտեղ ներկայացված է նորաձեւության ու մոդելների մասին մոտ 300 լուսանկար։

«Անկողին մտնելու ու կարդալու ժամանակն է»,- գրել է լուսանկարիչը սոցցանում:

Նույն արտահայտությունն է գրված նաեւ Իրինայի էջում․

«Սիրում եմ իմ երազանքի թիմը»,- հավելել է Շեյքը։



© NEWS.am STYLE