Երեք ադամանդ, դեղին ոսկի. Մեգան Մարքլի նշանադրության մատանու հեղինակը մանրամասներ է հայտնել

15:08   8 դեկտեմբերի, 2017

Բրիտանական մամուլը շարունակում է քննարկել արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի նշանադրությունը: Այս անգամ ուշադրության կենտրոնում նշանադրության մատանին է:

Լրագրողները գտել են այն ոսկերիչին, որը պատրաստել է զարդը: Տղամարդը, ճիշտ է, խուսափել է նշել, թե արքայազն Հարիին որքան է արժեցել նման ճոխ մատանին, բայց որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, հայտնել է:

Cleave and Company-ի ոսկերիչ Դեւիդ Թոմասի խոսքով՝ Մեգանի մատանին բաղկացած է երեք ադամանդից եւ դեղին ոսկուց.

«Մատանին զարդարված է մեկ խոշոր ադամանդով՝ Բոթսվանայից, եւ երկու փոքր ադամանդներով, որոնք վերցված են արքայադուստր Դիանայի թագից: Իսկ ոսկին դեղին է ընտրվել, քանի որ Մեգանը հենց դեղին ոսկի է նախընտրում»:

Հիշեցնենք, որ Հարին եւ Մեգանը կամուսնանան հաջորդ տարի՝ մայիսի 26-ին, Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգիի եկեղեցում:



© NEWS.am STYLE