«Ես դեռ ինչ-որ չափով երեխա եմ եւ կցանկանայի, որ միշտ այդպես լիներ». Քիմ Բեսինջերը նշում է 64-ամյակը

16:04   8 դեկտեմբերի, 2017

Հոլիվուդի ամենաճակատագրական շիկահերներից մեկը՝ Քիմ Բեսինջերն, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հմայիչ դերասանուհին դարձավ 64 տարեկան:

Նրան միշտ համարել են սեքսուալ եւ հաջողակ: Ի՞նչ է ինքը՝ դերասանուհին, կարծում սեքսուալության եւ հաջողության մասին:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է Քիմ Բեսինջերի հետաքրքիր մտքերից մի քանիսը:

«Ես ուղղակի շնորհակալ եմ Աստծուն, որ չեմ ծնվել հարուստ եւ այդքան շատ առավելություններով: Մարդ ինքը պետք է իր ուղին հարթի դեպի հաջողություն»:

«Իմ մեջ, ասես, երկու մարդ է ապրում՝ ես եւ իմ բնազդը: Երբ նրան հակառակ եմ գնում, նա ինձ պատժում է, իսկ երբ լսում եմ, մենք շատ համերաշխ ենք լինում»:

«Ես շատ վճռական կին եմ: Ես այնքան շատ գործ ունեմ անելու եւ նույնիսկ ժամանակ չունեմ խոսելու դրանց դժվարության մասին»:

«Կարծում եմ՝ ցանկացած աղջիկ, որը գալիս է Հոլիվուդ սեքս խորհրդանիշի պիտակով, շատ ծանր ճանապարհ է անցնում հետագայում»:

«Ես շատ տարօրինակ ոլորտում եմ աշխատում, որտեղ բառարաններում նունիսկ չկա «վստահություն» բառը»:

«Անկասկած, կյանքիս ամենակարեւոր բանը մայր դառնալն էր»:

«Այս ոլորտում ճիշտ աշխատելու համար պետք է ունենաս լավ գործակալ»:

«Իմ ձեռքը մինչ օրս դողում է ինքնագրեր բաժանելիս, մինչեւ հիմա բոլորի պես անհամբերությամբ եմ հետեւում ֆիլմերի սկսվելուն: Ես դեռ ինչ-որ չափով երեխա եմ եւ կցանկանայի, որ միշտ այդպես լիներ»:

«Ցանկացած տեսարանում նկարահանվելուց առաջ ես հուզվում եմ, եւ դա ինձ դուր է գալիս»:

«Ես միշտ վստահ եմ եղել, որ մարդ այս կյանքում ամեն ինչի էլ կարող է հասնել, եթե միայն հավատա դրան»:



© NEWS.am STYLE