«Ինձ համար կարեւոր չէ, թե որքան կրքոտ է աղջիկը, եթե նա չի սիրում կենդանիների». Իեն Սոմերհոլդերը դարձավ 39 տարեկան

17:15   8 դեկտեմբերի, 2017

«Վամպիրի օրագրերը» ամերիկյան հայտնի հեռուստասերիալի աստղ Իեն Սոմերհոլդերն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Շատերի սիրելի Դեյմոն Սալվատորեն այսօր դարձավ 39 տարկան:

Բացի դերասանությունից՝ Իենը ակտիվորեն զբաղվում է նաեւ բնապահպանությամբ:

Ո՞ր թվականներն է համարում ամենահետաքրքիրն ու ինչպիսի՞ կանանց չի սիրում Իենը: NEWS.am STYLE-ը պարզել է դերասանի հարցազրույցներն ուսումնասիրելիս:

«Ոչ մի տեղ չենք կարող գնալ առանց այն մարդկանց, որոնք մտել են մեր կյանք»:

«Միշտ էլ կա մի տասնամյակ,  որն առավել հետաքրքիր է մարդու համար: Ինձ համար, օրինակ, հետաքրքիր են 20-ական թվականները»:

«Պետք է կարողանաս հայտնաբերել քո տարբեր կողմերն ու էմոցիաները՝ ոչ թե թաքցնես քո ով լինելը, այլ բացահայտես դա»:

«Ես նոր եմ հասկացել, որ հոգնեցուցիչ է, երբ ինքդ քեզ այդքան լուրջ ես ընկալում: Պետք է թեթեւ լինել եւ վայելել ամեն վայրկյանը»:

«Ես միլիոնավոր ծանոթներ ունեմ, բայց միայն երկու կամ երեք ընկեր: Նրանցից ոչիչ չեմ կարող թաքցնել»:

«Աշխարհում կատարվող շատ բաներ ինձ մի փոքր խենթացնում են»:

«Ինձ համար կարեւոր չէ, թե որքան կրքոտ է աղջիկը: Եթե նա չի սիրում կենդանիների, դա ինձ համար մեծ, շատ մեծ խնդիր է»:

«Ոչ ոք չգիտի, թե ինչ են ցանկանում կանայք»:

«Այն, ինչ մենք անում ենք մոլորակին, աններելի է»:

«Նպատակ ունեմ այնքան շատ ֆիլմ նկարահանել, որքան էպիզոդներում, որ ինքս եմ նկարահանվել»:



© NEWS.am STYLE