Wok and Roll ռեստորան. Ասիան փորձիր ափսեի մեջ՝ Երեւանի կենտրոնում

16:25   8 դեկտեմբերի, 2017

Ճապոնիան եւ Թաիլանդն առաջին հերթին ասոցացվում են օրիգինալ ավանդույթների եւ սովորույթների հետ: Իսկ Ասիան նաեւ ուտելիքի հանդեպ փիլիսոփայական մոտեցում է՝ ճաշատեսակների պատրաստման եւ օգտագործման իր յուրահատուկ ծեսերով: Այս ամենը մարմնավորվել է Երեւանի կենտրոնում բացված ասիական խոհանոցի Wok and Roll ռեստորանում:

Արտասովոր անվանումը անմիջական կապ ունի արեւելյան խոհանոցի հետ՝ «վոք»-ը չինական խորը կլոր տապակ թավա է՝ ուռուցիկ հատակով, դե, իհարկե, նաեւ ճապոնական «ռոլլ»-ը:

Ռեստորանի ճաշացանկում ներկայացված են դասական ճապոնական, թաիլանդական, սինգապուրյան, վիետնամական ճաշատեսակներ, որոնք պատրաստում են ֆիլիպինցի եւ հայ խոհարարները: Ռեստորանի համար մթերքներից շատերը հատուկ բերում են Չինաստանից, Թաիլանդից եւ Ճապոնիայից, որպեսզի ավանդական համ հաղորդեն ներկայացված յուրաքանչյուր ճաշատեսակին:

«Չինական խոհանոցի «Պեկին» ռեստորանում բազմամյա աշխատանքից հետո մենք հասկացանք, որ ասիական ուտելիքը հայերի շրջանում հանրաճանաչ է: Եվ, վերջապես, վճռեցինք արեւելյան խոհանոցի այլ հմայքներ էլ ներկայացնել: Նախապես բացվեցինք որպես պատրաստի ճաշատեսակների մատակարարման ծառայություն, սակայն 5 ամսում Wok and Roll-ն այնքան հանրահայտ դարձավ, որ որոշեցինք հաստատություն բացել, որտեղ մարդիկ կկարողանան գալ եւ վայելել ուտելիք, մթնոլորտ, նաեւ լավ տրամադրություն ստանալ: Wok and Roll ռեստորանում կարելի է համտեսել Ասիայի բացարձակապես նոր եւ արտասովոր համեր, որոնք իսկական անակնկալ կլինեն Հայաստանի բնակիչների համար»,- նշեց ռեստորանի տնօրեն Համլետ Զախարյանը:

Ռեստորանի ամենագլխավոր առավելությունն այն է, որ կարելի է վայելել ոչ միայն ճաշացանկում առկա ճաշատեսակները, այլեւ սեփական ճաշակով սուշի, լապշա կամ ապուր «պատրաստել»:

Wok and Roll-ը հյուրընկալ եւ հարմարավետ ռեստորան է, որը տրամադրում է ինչպես պատուհանի մոտ երկարատեւ զրույցների, այնպես էլ ամբողջ ընտանիքով ժամանակ անցկացնելու:

Նշենք, որ ռեստորանը գտնվում է Սայաթ-Նովա 33 հասցեում, իսկ աշխատանքային ժամերն են 11:00-ից մինչեւ 24:00-ն:

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE