Կարապի լճի սահադաշտը պաշտոնապես բացվեց (ֆոտո/վիդեո)

22:01   8 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 9-ից կսկսի գործել Կարապի լճի սահադաշտը: Այսօր տեղի ունեցավ բացօթյա սահադաշտի նոր տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես եկան Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաները, իսկ որպես հատուկ հյուր միջոցառմանը ներկա էր լեգենդար գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան:

Նշենք, որ սահադաշտը գործելու է մինչեւ 2018թ. մարտի 1-ը, յուրաքանչյուր օր` ժամը 11:00-22:00-ն, ընդմիջման ժամերն են 16:00-18:00-ն:

NEWS.am STYLE-ը նույնպես ներկա էր միջոցառմանը եւ ներկայացնում է ֆոտոռեպորտաժ եւ տեսանյութեր:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE