Ավրաամ Ռուսոյի կինն ապահարզան է պահանջում երգչի անհավատարմության ու փող չունենալու պատճառով

12:08   9 դեկտեմբերի, 2017

Ավրաամ Ռուսոն, որը բաժանվում է իր կնոջից՝ Մորելայից, երեկ դարձել է «На самом деле» հաղորդման հերթական թողարկման հերոսը եւ պատմել, որ պատրաստ է վերադառնալ կնոջ մոտ, որին հաճախ դավաճանել է։ Սակայն կան մի քանի պայմաններ, որոնք Մորելա Ռուսոն պետք է կատարի, որպեսզի ընտանիքը վերամիավորվի։ Նա պետք է վաճառի իր տունը Ամերիկայում, քանի որ Ավրաամը պարզապես ի վիճակի չէ այդքան թանկ տուն պահել։

Երաժիշտը խոստովանել է, որ մի քանի անգամ դավաճանել է կնոջը, բայց դեռ քնքուշ զգացմունքներ է տածում նրա նկատմամբ ու չի ուզում քանդել ընտանիքը։

 Սակայն Մորելան ապահարզան է պահանջում։ Նա փաստաթղթերը ուղարկել է դատարան։ Մորելայի խոսքով՝ Ավրաամի հետ իր ամուսնությունը վաղուց է ճաք տվել։

«Մեր ամուսնական հարաբերությունները բարդ են եղել, մեր ընտանիքը փաստացի բաժանված է, մենք առանձին ենք ապրում, ամուսնական հարաբերություններ չունենք, համատեղ տնտեսություն՝ նույնպես»,- ասել է նա իր դատական հայցում։

«Ավրաամ Ռուսոյի հետ կան զգալի ու անուղղելի տարաձայնություններ, մենք տարբեր կերպ ենք հասկանում ընտանիքը, դրանում ամուսինների դերը, տարբեր վերաբերմունք ունենք երեխաների դաստիարակությանը, ամուսնական հավատարմությանը, ինչի պատճառով լինում են վեճեր ու անհնար է դառնում համատեղ կյանքն ու ընտանիքի պահպանումը։ Ես վճռականորեն որոշել եմ բաժանվել, քանի որ ստեղծված իրավիճակում ընտանիքի պահպանումը անհնար է նրա անպատասխանատու վարքագծի, ընտանիքին առանց գոյության միջոցների թողնելու ու ամուսնական անհավատարմության պատճառով»,- մեջբերում է երաժշտի կնոջ խոսքը StarHit ամսագիրը։

 



© NEWS.am STYLE