Անաստասիա Վոլոչկովան պատմել է նոր սիրեցյալի հետ սեքսի մասին

13:05   9 դեկտեմբերի, 2017

Անաստասիա Վոլոչկովան շարունակում է մնալ սեքս սկանդալների կենտրոնում․ մինչ ռուսական մամուլը շարունակում է քննարկել բալետի պարուհու անձնական կյանքը (հիշեցնենք, որ Նաստյան վերջերս հայտնել էր, որ Նիսում ձերբակալված սենատոր Սուլեյման Քերիմովն իր ամբողջ կյանքի սերն է )՝ Վոլոչկովան «Малая земля» հաղորդման շրջանակում մեկնել է իր հարազատ Սանկտ Պետերբուրգ։

Հարազատ քաղաք նրա ուղեւորությանը հաճելի գիշեր է նախորդել։ Անաստասիան խոստովանել է, որ նախօրեին չի կարողացել ոչ մի վայրկյան քնել։

«Անցած գիշեր ես առհասարակ չեմ քնել։ Ես անհավանական ռոմանտիկ ժամադրություն ունեի՝ ոչ հեքիաթում նման բան կհանդիպեք, ոչ էլ գրչով կնկարագրեք։ Գիտեք, ես ինձ չեմ զրկում լավագույն տղամարդկանց հետ լինելու ուրախությունից, դրա համար էլ նրանցից մեկն ինձ երեկ հյուր էր եկել։ Եվ դա պարզապես արտասովոր էր»,- մեջբերում է StarHit-ը Վոլոչկովային։



© NEWS.am STYLE