«Ես կցանկանայի Սուրբ Ծնունդն անմարդաբնակ կղզում անցկացնել». Մելանյա Թրամփ

15:05   9 դեկտեմբերի, 2017

Այնուամենայնիվ, ԱՄՆ առաջին տիկինը ցնցող է։ Հմայիչ ու գեղեցիկ։ Երեկ 47-ամյա Մելանյա Թրամփն այցելել է Վաշինգթոնի մանկական հիվանդանոց, որտեղ երեխաներին ու Սանտա Կլաուսին պատմել է, թե որտեղ է ցանկանում անցկացնել Սուրբ Ծնունդը ու որն է իր համար ամենացանկալի նվերը։

Պատասխանելով երեխաների հարցերին՝ Մելանյան սկզբում հայտնել է, որ իր սիրելի սուրբծննդյան երգն է Oh, Holy Night-ը։

«Ես տոները կանցկացնեի իմ ընտանիքի հետ՝ անմարդաբնակ արեւադարձային կղզում»,- պատասխանել է Մելանյան իննամյա Էնդիին, որը հարցրել էր, թե որտեղ է Առաջին տիկինը երազում անցկացնել Սուրբ Ծնունդը։

«Դեկտեմբերի 25-ին Սանտան է գալիս։ Ես հարազատներիս հետ միասին բացում եմ նվերներն ու ժամանակ անցկացնում տանը»,- պատմել է Թրամփի կինն իր ընտանեկան ավանդույթների մասին։

Երբ հարցրել են, թե որն է նրա համար ամենացանկալի նվերը, նա պատասխանել է, որ այդ նվերը հնարավոր չէ փաթեթավորել։

«Ես Սանտա Կլաուսին խնդրել եմ, որ աշխարհում լինի խաղաղություն, առողջություն, սեր ու բարություն»,- պատասխանել է Մելանյան երեխաների հարցին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AP, Getty



© NEWS.am STYLE