18:07 9 դեկտեմբերի, 2017Հղի Քլոե Քարդաշյանին երեկ տեսել են Լոս Անջելեսի օդանավակայանում։



Թե ուր էր ուղեւորվում 33-ամյա հեռուստաաստղը՝ հայտնի չէ, սակայն նրա բոյֆրենդ, բասկետբոիլստ Թրիստան Թոմփսոնը նրա հետ չէր։

Ի դեպ, Քլոեն ու Թրիստանը առայսօր պաշտոնապես չեն հաստատել հայուհու հղիությունը, ի տարբերություն նրա քույրերի՝ Քայլի Ջեների, որը հղի է իր բոյֆրենդ, ռեփեր Թրեւիս Սքոթից ու հունվարին դուստր է ունենալու, նաեւ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի, որոնք իրենց երրորդ երեխային են սպասում, որին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը, ում աստղերը 45 հազար դոլար են վճարել։
Հիշեցնենք նաեւ, որ Քիմն ու Քանյեն վերջապես տեղափոխվել են Հիդդեն Հիլզում գտնվող իրենց առանձնատուն։ Այդ տունը նրանք 2014-ին էին գնել, ու այնտեղ դեռ վերանորոգման աշխատանքները շարունակվում են։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash