«Դոմ-2»-ի մասնակցին կասկածում են սեքս ծառայությունների մեջ

20:04   9 դեկտեմբերի, 2017

«Դոմ-2» նախագծում նոր սկանդալ է բռնկվել՝ ռեալիթի շոուի 2 աղջիկներ մեկ այլ մասնակից աղջկա կասկածում են էսկորտ ծառայություններ մատուցելու մեջ:

Վարկածն այն մասին, որ Մարգո Օվսյանիկովան, Դուբայում գտնվելով, աշխատել է էսկորտում, հրապարակել են Ալիսա Լիտինսկայան եւ Մերի Կուլեշովան: Ըստ որում՝ երկուսն էլ  ընդգծել են, որ իրենց ընկերուհուն համակրանքով են վերաբերվում, իսկ ասածը հաստատող ապացույցներ չունեն:

«Ես լսել եմ, որ նա Դուբայում զբաղվել է էսկորտով կամ մարմնավաճառությամբ, ճշգրիտ չգիտեմ՝ հատկապես ինչով: Սակայն դրանք, իհարկե, կարող են ասեկոսեներ լինել»,- Ալիսա Լիտինսկայայի խոսքն է մեջբերել Dom2Life պորտալը:

«Ես ի սկզբանե նրան շատ լավ եմ վերաբերվել: Նա վատ աղջիկ չէ, իր ալիքին տրված, իր խավարասերներով»,- հավաստիացրել է նա:

Նույն կերպ է արտահայտվել նաեւ Ալիսա Լիտինսկայայի ընկերուհի Մերի Կուլեշովան:

«Այն, որ նա էսկորտով է զբաղվել… Դե, դա իր անձնական կյանքն է, թող ինչ ուզում է՝ անի, թեկուզ Դուբայում, թեկուզ Կանադայում: Ես չեմ ուզում ոչ մեկին դատապարտել»,-իր կարծիքն է հայտնել նա:



© NEWS.am STYLE