Երեւանյան ազդ. ուր գնալ ու ինչ դիտել դեկտեմբերյան սառնամանիքին

11:02   11 դեկտեմբերի, 2017

Դե ինչ, NEWS.am STYLE-ը շարունակում է ուսումնասիրել քաղաքում տեղի ունեցող բոլոր հետաքրքիր բաները, իսկ մեր քաղաքում ինչ -որ բաներ միշտ էլ տեղի են ունենում, ու մենք սրտանց խորհուրդ ենք տալիս կինոթատրոններով, բարերով ու համերգասրահներով շրջելու փոխարեն, կամքի ուժով զինվել ու այցելել Երեւանում բացված սահադաշտ։

Դեկտեմբերի 11-ին, ժամը 19։00-ին Պարույր Սեւակին նվիրված երեկո է լինելու Նարեկացի արվեստի կենտրոնում։ Հանդիպման թեման է «Պարույր Սեւակն ու ժամանակակից հայկական գրականությունը»։

Մուտքն ազատ է։

Դեկտեմբերի 13-ին, ժամը 21։30-ին «KAMI» ակումբում Ձեզ սպասում է Ֆելիքս Խաչատրյանը՝ իր խենթ էներգետիկայով ու դրայվով։ KAMI BAND-ի հետ նրա «3,33» նախագիծը ռեփի սիրահարների համար է։ Տոմսերի արժեքն է 3000,4000, 5000 դրամ։

Կինոթատրոններում շարունակվում է Միլա Կունիսի, Սյուզան Սարանդոնի ու Քրիսթեն Բելլի մասնակցությամբ «Շատ վատ մայրիկները 2» ֆիլմը, որը իդեալական է Ամանորի տրամադրության համար, այնպես որ՝ վազեք կինոսրահ եւ անպայման դիտեք այդ ֆիլմը։ 



© NEWS.am STYLE