Ինչո՞ւ ամուսնացած կանայք չեն ուզում սեքսով զբաղվել

13:04   22 դեկտեմբերի, 2017

Սիրելի տղամարդու ներկայությունն ամուսնությունից հետո կնոջ համար աստիճանաբար սովորական է դառնում,  իսկ զգացմունքները բթանում են։ Առավել եւս որ տարիների ընթացքում ամուսինները միմյանց համար դառնում են «բաց գիրք», այնպես որ ոչ մի նոր բան կինն իր ամուսնուց չի ակնկալում, այդ թվում անկողնում։

Ամուսինները սովորաբար միմյանց տեսնում են տարբեր, այդ թվում ոչ այնքան վայելուչ վիճակում, ու  արդեն չեն ամաչում դրանից։ Այսպիսով, նրանք հոյակապ գիտեն միմյանց թերությունները, իսկ տարիների ընթացքում դրանք սկսում են գերազանցել արժանիքները ։ Այնպես որ կինը, որը ամուսնացել է սլացիկ, գանգուր մազերով գեղեցկադեմ երիտասարդի հետ, արդեն այնքան էլ չի տենչում սեքսով զբաղվել իր կողքին պառկած ճաղատ, գեր ու խռմփացնող տղամարդու հետ։

Կինը շատ հաճախ սեքսի ժամանակ չի ունենում, առավել եւս երբ աշխատանքից բացի նրա պարտականությունների մեջ է մտնում նաեւ տնային տնտեսությունը, երեխաների դաստիարակությունը, ու բազմաթիվ այլ գործեր ու հոգսեր։ Կենցաղը ստվերում է կյանքի ինտիմ կողմը։ 

Միջին տարիքի կանայք հիմնականում սկսում են արտաամուսնական կապեր հաստատել  ոչ թե որովհետեւ ուզում են մի տղամարդուն մյուսով փոխարինել, այլ որովհետեւ նրանք զգում են ռոմանտիկայի ու առաջին սիրո թարմության, հարաբերությունների սրության ու լիարժեքության կարիքը, որոնք բնորոշ են այն ժամանակաշրջանին , երբ մարդիկ նոր են սկսում ճանաչել միմյանց, ու կյանքը նրանց մի քիչ հեքիաթ է հիշեցնում։

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE