17:35 25 հոկտեմբերի, 2012Քիմ Քարդաշյանի եւ Քրիս Համֆրիսի բազմամիլիոն արժողությամբ ամուսնությունն անհաջող ավարտ ունեցավ։ Իր երկրորդ ամուսնական փորձի համար Քիմն ավելի համեստ գումար է նախատեսում՝ 20 մլն դոլար։ Այդ մասին գրում է London Evening Standard-ը։ Ռեալիթի-շոուի աստղն արդեն բանակցում է հարսանիքի կազմակերպիչների հետ։ Քիմը կամուսնանա իր վերջին զուգընկերոջ՝ Կանյե Ուեսթի հետ, հենց որ ինքն ու Համֆրիսը պաշտոնապես ամուսնալուծվեն։ Զույգն արդեն 8 ամիս հանդիպում է եւ վերջերս է վերադարձել Քիմի ծննդյան առթիվ կազմակերված հռոմեական եւ փարիզյան փոթորկային ճամփորդությունից։
Աղբյուրը «OK! Magazine»-ին պատմել է, որ Քիմը երազում է Յումի Կացուրայի ստեղծած հարսանեկան զգեստի մասին՝ զարդարված իսկական մարգարիտներով ու սպիտակ ադամանդներով, եւ որն արժե 8,5 մլն դոլար։ Ասում են նաեւ, որ Քարդաշյանը ցանկություն է հայտնել, որ այդ յուրահատուկ օրն իրենց համար երգեն կամ Բեյոնսեն կամ՝ Սելին Դիոնը։
Քիմը նախկինում խոստացել էր, որ իր հաջորդ հարսանիքը շատ խիստ կտարբերվի առաջինից։ «Ես միշտ էլ երազել եմ մեծ հարսանիքի մասին, - ասել է նա։ - Բայց հաջորդ հարսանիքս ուզում եմ անել կղզու վրա, միայն իմ ընկերների ու ընտանիքի մասնակցությամբ»։