Ինչպես գրավել Կենդանակերպի նշաններին 2018 թվականին

22:12   26 դեկտեմբերի, 2017

Խոյ

Խոյերը կրքոտ են եւ լավատես: Նրանք, որպես կանոն, հետաքրքրվում են նրանցով, ովքեր կարողանում են ծիծաղեցնել իրենց: Այնպես որ՝ ձեզ հումորի զգացում է պետք:

Ցուլ

Ցուլերը կայուն են եւ հավատարիմ: Նրանց գրավելու լավագույն միջոցը քաղաքից փախուստը կամ ճամփորդությունն են: Կարող եք նաեւ ռոմանտիկ զբոսանք կազմակերպել զբոսայգում:

Երկվորյակ

Երկվորյակները պաշտում են պատասխանել արտասովոր հարցերի: Այդպես նրանք ինքնարտահայտվում են: Այդ պատճառով հարկավոր է հանդիպումից առաջ մտածել, թե ինչի մասին եք նրանց հարցեր տալու: Երբ հասկանա, որ հետաքրքրում է ձեզ, ոչ մի տեղ չի փախչի:

Խեցգետին

Խեցգետիններին կարելի է նվաճել՝ ցույց տալով, որ կարելի է ձեզ վստահել: Սովորաբար նրանք չափազանց կասկածամիտ են: Այնպես որ՝ հարկավոր է փոքր-ինչ ջանալ, եւ նրանք հարմարավետ կզգան իրենց:

Առյուծ

Առյուծներին ասեք, թե որքան եք գնահատում ու հիանում իրենց հաջողություններով: Նրանք ջանասիրաբար աշխատում են եւ պաշտում են իրենց հանդեպ ուշադրությունը:

Կույս

Կույսերի վրա տպավորություն գործելու համար հարկավոր է հարգալից եւ անկեղծ լինել: Նրանք նախընտրում են ժամանակ անցկացնել բարի մարդկանց հետ, այդ պատճառով աշխատեք կառավարել զայրույթը: Կույսերը տանել չեն կարողանում կոպտությունը: Եթե հաճախ եք հանդիպում, ապա ձեզ իսկական եւ լավ մարդ են համարում:

Կշեռք

Կշեռքները, որպես կանոն, հաջողություն են ունենում ընկերական շրջապատում: Մի վախեցեք բնական լինել նրանց կողքին, եթե նույնիսկ ձեզ ինչ-որ բան ձեր մեջ դուր չի գալիս: Նրանք դա հմայիչ են համարում:

Կարիճ

Կարիճները միշտ ինքնատիպ եւ արտասովոր մարդկանց են ընտրում: Նրանք չեն վախենում ցուցադրել իրենց հույզերը եւ նոր բացահայտումներ են փնտրում: Այդ պատճառով հարկավոր է մշտապես զարմացնել նրանց:

Աղեղնավոր

Աղեղնավորներն իմպուլսիվ եւ շփման մեջ հետաքրքիր մարդկանց են սիրում: Մի վախեցեք ամբողջությամբ բացահայտել ձեր զգացմունքները: Աղեղնավորները շփվում են նրանց հետ, որոնց հետ հետաքրքիր է զրուցել: Նրանք գնահատում են կրթված մարդկանց:

Այծեղջյուր

Եթե հարկավոր է գրավել Այծեղջյուրներին, պարզապես սկսեք զրուցել ու ակտիվորեն շարունակել երկխոսությունը: Նրանք երկարատեւ զրույցների սիրահար են: Խորհուրդ կամ կարծիք հարցրեք նրանցից, նրանք աննկարագրելի երջանիկ կլինեն, իսկ դուք նրանց սիրելին կդառնաք:

Ջրհոս

Ջրհոսները միայնակ են: Այդ պատճառով շատ ժամանակ կվատնեք միայն նրանց կողքին հայտնվելու համար: Բայց խնդիրն այն է, որ միայնությունը նորմալ է, բայց միայնակ զգալն արդեն վատ է: Ջրհոսների հետ ամենակարեւորը հիստերիայի մեջ չընկնելն ու չբղավելն է: Համբերությամբ զինվեք:

Ձկներ

Ձկներին կարելի է գրավել պարզ սեթեւեթանքով՝ երկարատեւ տեսողական շփմամբ: Նրանց համար հայացքը շատ ինտիմ ու կարեւոր բան է: Դրա միջոցով Ձկները հասկանում են, որ իրենց իսկապես լսում են, հոգ տանում իրենց մասին:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE