«Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալին սրտի պատվաստում են արել

12:55   10 դեկտեմբերի, 2017

Նա հաղթեց տխուր երգով, դարձավ ոչ միայն Պորտուգալիայի, այլ ողջ Եվրոպայի սիրելին։ Խոսքը «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Սալադոր Սոբրալի մասին է, որը սրտի պատվաստման վիրահատություն է տարել։ Ինչպես գրում է elmundo.es-ը, վիրահատությունը կայացել է Լիսաբոնում։ Սրտի պատվաստումը կայացել է դեռ դեկտեմբերի 8-ին, իսկ այժմ երգիչը վերականգնվում է։

Ընդ որում, երգիչը երեք ամիս հիվանդանոցում է անցկացրել՝ սպասելով սրտի իր հերթին։ Բժիշկը հաղորդել է, որ Սոբրալը լավ է տարել վիրահատությունը, սակայն դեռ վերականգնման տեւական կուրս պիտի անցնի։
«Եվրատեսիլ» մրցույթում Սալվադոր Սոբրալը հաղթեց՝ կատարելով Amar pelos dois («Սիրել երկուսի փոխարեն») երգը։ Երգի բառերը գրել էր նրա քույրը։



© NEWS.am STYLE