«Ես սիրում եմ նրան». Ջասթին Բիբերի մայրը` Սելենա Գոմեսի մասին

14:04   11 դեկտեմբերի, 2017

Ջասթին Բիբերի ու Սելենա Գոմեսի սիրային հարաբերությունները զարգանում են, ու հիմա այդ թեմայով արտահայտվել է 23-ամյա Ջասթինի մայրը՝ Փաթի Մալեթը, որը People -ին տված հարցազրույցում նշել է, որ չի միջամտում որդու անձնական գործերին։

«Ես այնքան էլ շատ բան չգիտեմ նրանց հարաբերությունների մասին, բայց ես սիրում եմ Սելենային։ Ես նրանց գործերին չեմ միջամտում, Ջասթինը չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին։ Ես նախկինում հանդիպել եմ Սելենայի հետ, նա ինձ վրա լավ տպավորություն է թողել, եթե որդիս սիրում է նրան, ապա ես էլ եմ սիրում։ Ես աջակցում են որդուս բոլոր հարցերում:

Ես գիտեմ, որ Սելենան շատ կարեւոր է նրա համար։ Կարծում եմ, որ երկուսն էլ գտել են իրենց կյանքի իսկական սերը։ Հոլիվուդում այնքան շատ կեղծիք ու սուտ կա, ու այնքան բարդ ու կարեւոր է գտնել նրան, ով իրոք հոգ է տանում քո մասին»,- նշել է Փաթին։



© NEWS.am STYLE