«Գրեմմի»-ի դափնեկիր Ար Քելլիի տունը թալանել են

12:37   11 դեկտեմբերի, 2017

«Գրեմմի» մրցանակաբաշխության դափնեկիր Ար Քելլիին կողոպտել են Ատլանտայում։ 50-ամյա երգիչը վերադարձել է հյուրախաղերից ու հայտնաբերել, որ տունը լրիվ թալանված է։

TMZ-ը գրում է, որ ոստիկանությունը պարզել է գողի ինքնությունը։ Ոստիկանների խոսքով՝ կասկածյալը ներխուժել է տուն ու թալանել այն ամենը, ինչն աչքի է զարնել։ Սակայն կողոպուտն այդքանով չի սահմանափակվել։ Այդ նույն կասկածյալը մի քանի ժամից վերադարձել է ընկերների հետ ու գողացել այն ամենը, ինչ հնարավոր էր տանել՝ կահույքը, հեռուստացույցները, նույնիսկ չորանոցը։

Ոստիկանությունը կասկածներ ունի, որ կողոպուտը կատարել է երգչի ծանոթներից մեկը: Աղբյուրների տեղեկություններով՝ կողոպուտի կազմակերպման հարցում կասկածվում է երաժշտական բիզնեսում  Քելլիի գործընկեր Ալֆոնսո Ուոքերը։



© NEWS.am STYLE