Քենդալ Ջեներն ու Քորթնի Քարդաշյանն ընկերուհիների հետ՝ Քալիֆորնիայի սահադաշտում

12:10   11 դեկտեմբերի, 2017

Միայն Երեւանում չէ սահադաշտ բացվել։ Չմշկասահքի ժամանակն ամբողջ աշխարհում է սկսվել։ Ու ինչպես մենք ենք ուրախանում, որ Կարապի լճում սահադաշտ ունենք, այդպես էլ Քենդալ Ջեները, Քորթնի Քարդաշյանն ու նրանց ընկերուհիներն են ուրախ ժամանակ անցկացնում Քալիֆորնիայում ՝ Lakes at Thousand Oaks կոչվող վայրում։

TMZ -ի պապարացիները «որսացել են» այն պահը, երբ Քենդալ Ջեները, Քորթնի Քարդաշյանը՝ իր հնգամյա դուստր Պենելոպայի հետ, ու Լարսա Պիպենը՝ երեխաների հետ, գիշերը սահում էին սահադաշտում։

Քորթնին իր ու ընկերների համար երեք ժամով ամրագրել էր սահադաշտը, նաեւ հրավիրել էր Կալաբասասի իր հարեւաններին։ 

Քիմը, Քլոեն ու Քայլին նրանց հետ չէին՝ թերեւս միանգամայն հասկանալի պատճառներով։ Քիմը զբաղված է փոխնակ մոր հետ կապված հոգսերով, Քայլին ու Քլոեն նույնպես երեխա են սպասում։



© NEWS.am STYLE